Գերմանիայում ավարտվեց բասկետբոլի Եվրոպայի տղամարդկանց առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպումը, որում Հունաստանը հաղթեց Չեխիային։
Հանդիպումն ավարտվել է հույն բասկետբոլիստների հաղթանակով՝ 94:88 (20:20, 21:25, 22:22, 31:21) հաշվով։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Հունաստանի հավաքականի և «Միլոուկի Բաքսի» աստղային հարձակվող Ջանիս Անտետոկունմպոն(27 միավոր):
Հունաստանը դարձավ մրցաշարի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։ Նրանց մրցակիցը հաջորդ խաղում կլինի Գերմանիան։
1/4 եզրափակչի զույգերը
Գերմանիա-Հունաստան
Իտալիա- Ֆրանսիա
Լեհաստան-Սլովենիա
Իսպանիա-Ֆինլանդիա