ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը խոսել է ամենակոշտ պաշտպանների մասին, որոնց դեմ երբևէ խաղացել է. Նա նշել է Վիրջիլ վան Դեյկին «Լիվերպուլից» և Վարանին՝ «Ռեալից»։
«Վան Դեյկի դեմ պայքարելը դժվար է. Նա խելացի է և ուժեղ, նա գիտի, թե երբ պետք է պայքարի կամ շտապի ընդհատել: Սա բարդացնում է հարձակվողների գործը:
Վարանը նույնպես լավն է. նա շատ արագ է և լավ դիրքավորում: Նա բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Նա գրեթե երբեք չի սխալվում»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
























































