ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը նշել է իր կարիերայի ամենադժվար մրցակցին: Բրազիլացին ասել է, որ ամենադժվար հանդիպումն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիից» Կայլ Ուոքերի դեմ։
«Իմ կարիերայի ամենադժվա՞ր մրցակիցը: Քայլ Ուոքեր.․․Որովհետև նա արագ է, ուժեղ և խելացի»,- Նեյմարի խոսքերն է մեջբերում DAZN-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարն ու Ուոքերը վերջին երկու տարվա ընթացքում հանդիպել են չորս անգամ։ Նախ դա տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի կիսաեզրափակչում, իսկ հետո հաջորդ մրցաշրջանի խմբային փուլում։
Նեյմարն այս մրցաշրջանում Ֆրանսիայի առաջնությունում արդեն դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը նաև գոլային փոխանցում է կատարել Չեմպիոնների լիգայում:
























































