ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունն անվանել է իր կարիերայի վատագույն պահը։
2020 թվականին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակչում պարտվեց «Բավարիային» (0:1):
«Իմ կարիերայի վատագույն պահը Չեմպիոնների լիգայի եզրափակչում կրած պարտությունն էր։ Հանդիպումն ավարտվում է, դու ստանում ես մեդալ և տեսնում գավաթը, բայց գիտես, որ դա քեզ համար չէ: Տարօրինակ զգացողություն է, բայց այդպիսին է կյանքը։
Անկեղծ ասած, ուզում էի այդ պահին լաց լինել։ Ես պարզապես ուզում էի լաց լինել: Ես ուզում էի մենակ մնալ։ Բայց սա իմ պատմության մի մասն է: Պետք է ավելի լավը դառնաս, որպեսզի վերադառնաս այնտեղ և հաղթես»,- ասել է Մբապեն The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
























































