ՊՍԺ-ն ներկայացրել է երրորդ մարզահագուստը, որով թիմի ֆուտբոլիստները հանդես կգան 2022/23 մրցաշրջանում։
Շապիկի հիմնական գույնը սպիտակ է, մեջտեղում կարմիր եզրագծով կապույտ շերտագիծ։ Ինչպես նախորդ մի քանի մրցաշրջանների դեպքում, համազգեստները պատրաստված են վերամշակված պլաստիկ շշերից:
ՊՍԺ-ն նոր մարզաշապիկը առաջին անգամ կկրի սեպտեմբերի 10-ին՝ «Բրեստի» հետ խաղում։

























































