ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
«Նրանք փոխեցին մարդկանց վերաբերմունքը խաղի նկատմամբ: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ նրանց մրցակցությունը շատ մարդկանց համար այդքան հուզիչ է:
Նրանք այլ կերպ են տեսնում ֆուտբոլը։ Նրանք կյանքին այլ կերպ են նայում։ Տասը տարուց ավելի անընդմեջ մրցակցում են, ինձ համար դա իմ ամբողջ մանկությունն էր։ Պատրա՞ստ եմ մեկ տասնամյակ լինել ուշադրության կենտրոնում: Չեմ կարծում, որ ընտրություն ունեմ: Արգելակի ոտնակն այլևս չի աշխատում»,- մեջբերում է Մբապեին The Wall Street-ը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է վեց հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 160 միլիոն եվրո, իսկ փարիզեցիների հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
























































