Իսպանական «Սելտայի» գլխավոր մարզիչ Օսկար Գարսիան մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպման արդյունքը (2:2), հաղորդում է Sport.es-ը:
«Թիմը ցույց է տալիս, որ կարող է դուրս գալ ցանկացած բարդ իրավիճակից: Հնարավոր չէ լավ արդյունքի հասնել, եթե չես ներդնում քո ամբողջ ներուժը:
«Ռեալի» դաշտում նման խաղ ցուցադրելը ամեն թիմի հասու չէ: Հանդերձարանում արդեն շնորհակալություն եմ հայտնել տղաներին»:
Հիշեցնենք, որ այս խաղում իր առաջին գոլի հեղինակը դարձավ ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը, ով հանդիպման 7-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Հավելենք, որ «Սելտան» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: