23-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը հանդես է գալիս ՊՍԺ-ում, խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Յուվենտուսի» (2-1) հետ անցկացրած խաղի մասին, ինչպես նաև մանրամասներ է ներկայացրել թիմում իր նոր կարգավիճակի մասին.
«Ես նոր դեր ունեմ թիմում: Մարզիչը ցանկանում է, որ ես միաժաանակ լինեմ հարձակման կենտրոնում և կապող օղակ լինեմ Մեսսիի և Նեյմարի միջև: Փորձում եմ լավագույնս կատարել իմ գործառույթները՝ փորձելով այդուհանդերձ ինչ-որ բան փոխել:
Մենք երջանիկ ենք: Կարծում եմ՝ կարող էինք ավելի վաղ մեզ սխալվելու իրավունք տալ և փոքր-ինչ ավելացնել երկրորդ կեսում: Նույնիսկ առաջին կեսում մենք կարող էինք դա անել, բայց մենք արեցինք ամենակարևորը: Լավ խաղացինք և հաղթանակի հասանք հիանալի տնային մթնոլորտում: Մենք միշտ ցանկանում ենք խաղալ մեծ թիմերի դեմ. հենց դրա համար էլ պետք է Չեմպիոնների լիգան: Սա այն մթնոլորտն է, որը մենք սիրում ենք, այպիսի խաղեր, որոնց ժամանակ պետք է բնավորություն ցույց տաս»,- Մբապեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 6 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի հեղինակ: Նրա տրանսֆերային արժեքը 160 մլն եվրո է գնահատվում:
























































