Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին կարծում է, որ ՊՍԺ-ն կարող է հաղթել ՉԼ-ն:
«Ես դրան ամեն տարի սպասում եմ: Մի օր Փարիզը կվերցնի իրենը: Բայց այս մրցաշրջանը բոլոր խաղացողների համար յուրահատուկ կդառնա:
Չգիտեմ ինչ կլինի աշխարհի առաջնությունից հետո: Ինչքան ժամանակով կկանչեն խաղացողներին: Դժվար, թե ինչ-որ վաղ պատրաստություն լինի, իսկ հետո ակումբային մրցաշրջանի շարունակություն:
Շատ հետաքրքիր պահեր կան, բարդ է ինչ-որ բան գուշակելը»,- Պետիի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը: