ՊՍԺ-ի աստղային հարձակողական եռյակը մրցաշրջանի սկզբում հրաշալի արդյունավետություն է ցուցաբերում:
Շաբաթ օրը «Նանտի» դեմ խաղում (3:0) Կիլիան Մբապեն երկու գոլի հեղինակ դարձավ, իսկ Լիոնել Մեսսին երկու անգամ գոլային փոխանցում կատարեց իր ֆրանսիացի խաղընկերոջը։
Ընդհանուր առմամբ, ՊՍԺ-ի երեք աստղերը՝ Մեսսին, Մբապեն և Նեյմարը արդեն ունեն 29 արդյունավետ գործողություն Լիգա 1-ում ընդամենը վեց տուրից հետո:
Նեյմարը շարունակում է մնալ լավագույն ռմբարկուն՝ յոթ գոլով և 6 գոլային փոխանցումով: Մեսսին ընդամենը երեք անգամ է գոլի հեղինակ դարձել, բայց գոլային փոխանցում է կատարել վեց անգամ: Մբապեն մինչ այժմ յոթ դիպուկ հարված է կատարել: