Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Կական ներկա է գտնվել Անգլիայի Պրեմիեր-լիգայի հերթական տուրի խաղին, որում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցել է «Արսենալի» հետ և 3-1 հաշվով հաղթանակ տարել:
Խաղից հետո Կական լուսանկարվել է «Ռեալում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի, ինչպես նաև ՄՅՈՒ-ի նորեկ Անտոնիի ու «Արսենալի» մի քանի ֆուտբոլիստների հետ:
Լուսանկարները նա հրապարակել սոցիալական ցանցի իր էջերում:
Հիշեցնենք՝ Կական 2017 թվականին ավարտել է կարիերան: Նա հանդես է եկել «Սան-Պաուլու», «Միլան», «Ռեալ» և «Օռլանդո Սիթի» ակումբներում: Նա նաև 92 հանդիպման է մասնակցել Բրազիլիայի հավաքականի կազմում:
2007 թվականին նա դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր: