Ռիս Ջեյմսը երկարաձգել է պայմանագիրը «Չելսիի» հետ։ 22-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվականի ամառ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիացին, նոր գործարքի պայմաններով, կդառնա կապույտների պատմության ամենաբարձր վարձատրվող պաշտպանը։ «Չելսիի» սանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 5 հանդիպում է անցկացրել թիմի կազմում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Reece James: here to stay! ✍️🔵
— Chelsea FC (@ChelseaFC) September 5, 2022