Daily Mail-ը հայտնում է, որ Գլեյզերների ընտանիքը որոշել է վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի սեփականատերերը պատրաստ են վաճառել ակումբը 4,35 միլիարդ եվրոյով։
Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու տարբերակով հետաքրքրված էր Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդը՝ Ջիմ Ռեթքլիֆը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 12 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ Վերջին խաղում Էրիկ տեն Հագի սաները 3։1 հաշվով հաղթեցին Լոնդոնի «Արսենալին»։