ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտնել է, թե ինչու ակումբը ձեռք չի բերել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին։
«Մենք ցանկանում էինք ձեռք բերել Շկրինյարին և ինչ-որ պահի մեզ թվում էր, որ մոտ է այդ տրանսֆերին, բայց հետո ֆուտբոլիստի համար պահանջվող գինը բարձրացավ։ Ես լիովին հասկանում եմ մեր նախագահին։ Մի ֆուտբոլիստի համար, որի պայմանագիրն ավարտվում է հաջորդ տարի, շատ բարձր գին էր պահանջվում»,- Գալտյեի խոսքն է մեջբերել RMC Sport-ը։
























































