ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն մեկնաբանել է Միլան Շկրինյարի՝ «Ինտերից» ձախողված տեղափոխությունը։
Կենտրոնական պաշտպանը փարիզեցիների համար համարվում էր որպես առաջնահերթ տրանսֆերային նպատակ, սակայն «ներաձուրիները» բաց չթողեցին իրենց ֆուտբոլիստին։
«Մենք ցանկանում էինք պայմանագիր կնքել Շկրինյարի հետ, և ինչ-որ պահի մտածում էինք, որ մոտ ենք գործարքին, բայց հետո նրա գինը բարձրացավ։ Հաշվի առնելով դա՝ ես հասկանում եմ մեր ակումբի նախագահին. խաղացողի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է ընդամենը մեկ տարուց, Շկրինյարը չափազանց թանկ էր»,- ասել է ՊՍԺ-ի մարզիչը Canal+-ին:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ միլանցիները Շկրինյարի համար ավելի քան 80 մլն եվրո են խնդրել։
Սեպտեմբերի 6-ին փարիզցիները կխաղան «Յուվենտուսի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը ՊՍԺ-ի հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 5,50, իսկ «Յուվենտուսի» հաղթանակը՝ 8,80։
























































