Հարձակվող Մաուրո Իկարդին բացակայում է ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայի խաղերի հայտացուցակից։
Արգենտինացին չի ընգդրկվել այն 25 ֆուտբոլիստների ցանկում, որոնք կկարողանան մասնակցել այդ մրցաշարին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իկարդին վարձակալության հիմունքներով կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»։
Փոխարենը, հայտացուցակում ընդգրկվել են ՊՍԺ-ի՝ այս ամառ ձեռքբերած բոլոր նորեկները՝ հարձակվող Յուգո Էկիտիկը, կիսապաշտպաններ Կարլոս Սոլերը, Ֆաբիան Ռուիսը, Ռենատու Սանշեշը, Վիտինյան, ինչպես նաև պաշտպան Նորդի Մուկիելեն։
ՊՍԺ-մ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում պայքարը կսկսի «Յուվենտուսի» դեմ տնային խաղով։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
























































