Ալֆե-Ինգե Հոլանդը՝ հարձակվող էրլինգ Հոլանդի հայրն ու գործակալը, պատմել է՝ ինչու է իր որդին տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», ոչ թե «Ռեալ»․
«Մենք հարցրինք՝ իսկ ո՞ւմ է առհասարակ կենտրոնական հարձակվող պետք․ «Ռեալի» դեպքում 10 միավորից 5-6 գնահատեցինք, քանի որ նրանք ունեին Բենզեմա։ «Մանչեսթեր Սիթին» այս առումով 10 միավոր ստացավ։ Գումարած այն՝ մենք մտածում էինք, որ «Ռեալը» ձեռք կբերի Մբապեին»,- ասել է Հոլանդ-ավագը «Haaland: The Choice» ֆիլմում։
«Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած առաջին 6 խաղում Հոլանդը 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։