Լիգա 1-ի 6-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Նանտին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Հանդիպման 18-րդ րոպեին Մեսսիի փոխանցումից հետո հաշիվը բացեց Մբապեն:
24-րդ րոպեին տանտերերը մնացին 10 հոգով. ուղիղ կարմիր քարտով Ֆաբիոն հեռացվեց խաղադաշտից:
54-րդ րոպեին կրկին Մեսսիի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց կրկին Մբապեն:
68-րդ րոպեին Մենդեսը հաշիվը դարձրեց խոշոր:
Այս խաղից հետո ՊՍԺ-ն 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Նանտը» 6 միավորով՝ 10-րդն է:
























































