«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Լիվերպուլի հետ ոչ-ոքին.
«Զարմանալի խաղ էր. շատ լարված, բարձր որակի, բազմաթիվ հնարավորություններ երկու թիմերի համար և անհավանական խաղ երկու դարպասապահների կողմից: Սա իմ առաջին դերբիի փորձն է, մթնոլորտը փայլուն էր, իսկ մեր խաղացողների ոգին ու աշխատանքը՝ զարմանալի: «Լիվերպուլը» հիանալի թիմ է. Մենք մեր ճանապարհի սկզբում ենք, քրտնաջան աշխատում ենք։
Մենք ցանկանում էինք ավելի ագրեսիվ լինել առանց գնդակի, չէինք ցանկանում տրվել նրանց ճնշմանը և կարծում եմ, որ մենք լավ էինք դրանում: Մենք հավատարիմ մնացինք խաղային պլանին, ցանկանում էինք միշտ մնալ խաղի մեջ և ստեղծել սեփական պահերը։ Ես գոհ եմ ոչ-ոքիից: Մրցակիցը շատ պահեր ուներ, երբ կարող էր տարբերություն մտցնել»,- ասել է Ֆրենկ Լեմպարդը։