Բրազիլիայի հավաքականի կազմում Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող Կաֆուն կարծում է, որ ապագայում «Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կկարողանա դառնալ «Ոսկե գնդակի» հաղթող:
«Անկասկած, ես համարում եմ, որ Ալեքսանդր-Առնոլդը լավագույններից մեկն է աշխարհում: Նա մեծ ներուժ ունի: Ես տեսնում եմ նրա և իմ միջև շատ ընդհանրություններ, երբ ես ֆուտբոլիստ էի: Ես կասեի, որ նրա խաղում կա բրազիլական բնազդ:
Իմ խորհուրդը նրան շատ պարզ է. պարզապես շարունակիր անել այն, ինչ դու անում ես վերջին մի քանի տարիներին: Ալեքսանդր-Առնոլդը չպետք է փոխի իր խաղաոճը: Նույնիսկ եթե նա սխալներ թույլ է տալիս, նա պետք է շարունակի անել այն, ինչ անում է:
Կարծում եմ, որ նա ունի ամեն ինչ ՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու համար: Մենք պետք է փոխենք այդ մտածելակերպը, երբ միայն հարձակվողներն են պարգևատրվում «Ոսկե գնդակով», — Կաֆուի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: