2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում գարեջուր չի վաճառվի խաղերի ժամանակ։
Ինչպես հայտնում է Reuters-ը, գարեջուրը կվաճառվի խաղերի մեկնարկից երեք ժամ առաջ և եզրափակիչ սուլիչից հետո մեկ ժամվա ընթացքում, բայց ոչ բուն հանդիպումների ժամանակ։
Բացի այդ, խմիչքի վաճառքը կիրականացվի մարզադաշտերին հարող տարածքում, բայց ոչ տրիբունաներում և մարզադաշտերի ներսում գտնվող տարածքներում։
Ինչպես նաև, մրցաշարի ամեն օր տեղական ժամանակով ժամը 18:30-ից 01:00-ն թույլատրվելու է գարեջուր վաճառել ՖԻՖԱ-ի գլխավոր ֆան գոտում՝ Դոհայի կենտրոնում: Աշխարհի նախորդ առաջնություններում ամբողջ օրը գարեջուր էր մատուցվում ֆան-գոտիներում: