Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ կհատկացվի 600,5 մլն դրամ՝ 2023 թ.-ին Եվրոպայի ծանրամարտի առաջնության անցկացման նպատակով գույքի ձեռքբերման համար:
Հիշեցնենք՝ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 3 մլրդ 366 մլն 667 հազար 800 դրամի վերաբաշխում, որից 1 մլրդ 133 մլն 879 հազար դրամն ուղղել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Որոշման նախագծով նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը: