Օգոստոսի 31-ին ՊՍԺ-ն Լիգա 1-ի 5-րդ տուրի խաղում արտագնա խաղում հաղթեց «Թուլուզին»։
37-րդ րոպեին Լիոնել Մեսսիի փոխանցումից գոլի հեղինակ դարձավ Նեյմարը։
ՊՍԺ-ի կազմում 150-րդ հանդիպումն անցկացնող բրազիլացու համար գոլը 109-րդն էր փարիզյան թիմի կազմում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Պեդրո Պաուլետային։
ՊՍԺ-ի կազմում ավելի շատ գոլ խփել են միայն Զլատան Իբրահիմովիչը (156), Կիլիան Մբապեն (175) և Էդինսոն Կավանին (200):