Օգոստոսի 31-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրում հաղթեց «Թուլուզին»։ Հանդիպումն ավարտվել է 3:0 հաշվով։
Փարիզցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Նեյմարը։
Բրազիլացին իր վերջին 10 խաղում խփել է 14 գոլ՝ 3 գոլ Բրազիլիայի հավաքականի կազմում և 11 գոլ՝ ՊՍԺ-ում:
Այսպիսով, Նեյմարը գրանցել է իր կարիերայի ամենաարդյունավետ գոլային շարքը։
























































