Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի / IWF / նոր ղեկավարությունը պաշտոնական առաջին հանդիպումն անցկացրել է թեստավորման միջազգային գործակալության (ITA) գործադիր տնօրեն Բենջամին Կոենի հետ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Քննարկվել են «մաքուր» մարզիկների պաշտպանության և «մաքուր» սպորտը խթանելու հարցերը:
Հանդիպմանը մասնակցել են IWF-ի նախագահ Մոհամմեդ Ջալուդը, գլխավոր քարտուղար Անտոնիո Ուրսոն, առաջին փոխնախագահ Ուրսուլա Պապանդրեան և հակադոպինգային հանձնաժողովի նախագահ Ռունե Անդերսենը:
Գլխավորը Փարիզի օլիմպիական խաղերի թեստավորման ( մրցումներում և մրցումներից դուրս ) թեման է եղել:
ITA-ն մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հակադոպինգային հանձնաժողովի հետ համագործակցության շրջանակում հանդես կգա նոր, հեղափոխական առաջարկություններով: