Իտալիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալել էր «Ինտերին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 44-րդ րոպեին։ «Ներաձուրիներին» առաջ մղեց Էշլի Յանգը։ Երկրորդ կեսում «Լացիոն» հետ բերեց կորցրածը։ 50-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր 26-րդ գոլը խփեց Չիրո Իմոբիլեն՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։
69-րդ րոպեին Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը երկրորդ գնդակն ուղարկեց «Ինտերի» դարպասը ու ապահովեց իր թիմի՝ 2-1 հաշվով հաղթանակը։
Այս արդյունքից հետո «Լացիոն» միավորների քանակը հասցնում է 56-ի ու մեկ միավորով է հետ մնում առաջատար «Յուվենտուսից»։ «Ինտերը» 54 միավորով երրորդն է։