«Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին դարձել է Բ Սերիայի «Կոմո» ակումբի համասեփականատեր:
«Վաղուց էի սպասում «Կոմոյի» նման նախագծի: Ամբիցիաներ ունեցող ակումբ, բայց այն, ինչ ավելի կարևոր է, նույն արժեքներն ունենալն է, ինչ ես:
Ես թիմի հետ շփվել եմ, ու նրանք ինձ պատմել են նախաձեռնությունների ու ձգտումների մասին և ես այդժամ հասկացա, որ սա ինձ համար գերազանց հնարավորություն է»,- Անրիի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ այդ թիմում հանդես է գալիս նաև Սեսկ Ֆաբրեգասը: