Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 2022 թվականին խփել են 28-ական գոլ։
Նրանք առաջատար են այս ցուցանշով եվրոպական թոփ-5 լիգաների խաղացողների շրջանում։
Նոր մրցաշրջանում 34-ամյա Բենզեման «Ռեալի» կազմում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
23-ամյա Մբապեն 2022/23 մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 3 հանդիպում և 4 գոլ։