ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին խոսել է թիմի աստղային խաղացողներ Նեյմարի և Մբապեի ենթադրյալ կոնֆլիկտի մասին։
Ինչպես հաղորդվում էր Լիգա 1-ի «Մոնպելյեի» դեմ խաղից հետո (5-2)՝ Նեյմարը դժգոհ է եղել, որ Մբապեն է թիմում 11-մետրանոցների հիմնական իրացնողը։
«Ոչ մի խնդիր չկա։ Այդ դուք՝ մամուլն եք, խնդիրներ ստեղծում, այնպես չէ՞։ Մեզ համար նման հարց չկա։
Ես նույնպես կարող եմ վիճել եղբորս կամ քրոջս հետ։ Դա նորմալ բան է։ Բայց հենց որ հարցը վերաբերում է Կիլիանին, մարդիկ միանգամից ճանճից փիղ են սարքում։
Նրանք լավ ընկերներ են, լավ թիմակիցներ։ Եվ միշտ այդպես կլինի»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։
























































