ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն հայտնել է, որ մինչև ամառային տրանսֆերային պատուհանի ավարտը մտադիր են նոր ձեռքբերումներ ունենալ․
«Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին շատ բան կարող է փոխվել։ Որոշ խաղացողներ հեռանում են, մյուսները սպասում են, որ միանան մեզ։ Տեսնենք՝ ամեն ինչ ինչպես կավարտվի։ Մենք որոշել ենք այն դիրքերը, որոնք ուժեղացման կարիք ունեն։ Պետք է ստանալ այն խաղացողներին, որոնք մեզ կշիռ կավելացնեն, բայց արդյոք դա կարվի, թե ոչ, ես չգիտեմ»,- Գալտյեի խոսքերն է փոխանցում Goal.com-ը։
3 տուրից հետո ՊՍԺ-ն գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 9 միավոր։
























































