Իտալիայի A սերիայի 24-րդ տուրի շրջանակում Թուրինի «Յուվենտուսն» ընդունել էր «Բրեշիային»:
Խաղի 38-րդ րոպեին Պաուլո Դիբալան տուգանայինից կատարած ուղիղ հարվածով առաջ մղեց իր թիմին: «Բրեշիան», իր հերթին, 37-րդ րոպեից սկսած խաղը շարոնակեց 10 ֆուտբոլիստով. հեռացվել էր թիմի հարձակվող Ֆլորիան Այեն: 75-րդ րոպեին Կուդրադոն 2-րդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասն ու ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը՝ 2:0:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 57 միավորով դարձավ միանձնյա առաջատար, բայց «Ինտերն» իր հանդիպումն անցկացնելու է այսօր երեկոյան՝ մրցելով 3-րդ տեղում գտնվող «Լացիոյի» հետ: «Բրեշիան» 16 միավորով նախավերջին տեղում է: