Ֆրանսիական «Նիցցան» վարձակալել է «Արսենալի» իվուարցի հարձակվող Նիկոլյա Պեպեին։ Այս մասին հաղորդում է Sky Sports-ը։ Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանով։
27-ամյա հարձակվողը Լոնդոն էր տեղափոխվել 2019-ին 80 մլն եվրոյի դիմաց։
Պեպեի պայմանագիրը գործում է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտ։
























































