՛«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին երիտասարդ աղջկա կողմից շանտաժի է ենթարկվել, երբ խաղալիս է եղել «Նիցի» կազմում: Այս մասին հայտնում է Football Italia-ն:
Բալոտելին աղջկա հետ հանդիպել է, երբ նա դեռ 17 տարեկան է եղել: Ընդ որում, աղջիկը նրան հավաստիացրել է , որ անչափահաս չէ: Երբ նրանց միջև սեռական հարաբերություն է եղել, աղջիկը ֆուտբոլիստին պատմել է իր իրական տարիքն ու 100 հազար եվրո պահանջել լռության համար:
Աղբյուրի փոխանցմամբ, աղջիկը Բալոտելին շանտաժել է ոչ միայն նրանով, որ ամեն ինչ կպատմի լրագրողներին, այլև նրանով, որ ֆուտբոլիստին կմեղադրի սեռական բռնության մեջ:
Ոստիկանությունն այժմ քննում է միջադեպը:
Հիշեցնենք՝ Բալոտելին 2016-ից 2018 թվականներին է հանդես եկել «Նիցում»: Օգոստոսին ֆուտբոլիստը 30 տարեկան կդառնա: