ՊՍԺ-ի եզրային պաշտպան Լեյվեն Կուրզավան կարող է տեղափոխվել «Ֆուլհեմ»։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերելու տարբերակը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, քանի որ թիմի մարզչական շտաբը հույսեր չի կապում նրա հետ։
29-ամյա Կուրզավան նախորդ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 1 խաղի։
























































