«Արսենալի» հարձակվող Նիկոլա Պեպեն մոտ է «Նիցա» տեղափոխությանը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն համաձայնության են հասել ֆուտբոլիստի վարձակալության հարցում։
27-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2 տարուց։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույսեր չի կապում հարձակվողի հետ։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանը կանցկացնի Լիգա 1-ում։
Հիշեցնենք, որ Պեպեն «Արսենալի» ամենաթանկ ձեռքբերումն է։ 3 տարի առաջ լոնդոնյան ակումբը Պեպեի համար վճարել էր 72 մլն եվրո։