Դոմենիկո Տեդեսկոն կարող է հեռանալ «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Fussball Transfers-ը, հղում անելով Bild-ին, հայտնում է, որ մրցաշրջանի վատ մեկնարկի պատճառով (2 պարտություն և 2 ոչ-ոքի) մասնագետը կարող է հեռացվել աշխատանքից։
Միաժամանակ, նա շատ լավ հարաբերություններ ունի թիմի ֆուտբոլիստների հետ, ինչը ազդում է ղեկավարության ծրագրերի վրա։
Ենթադրվում է, որ 36-ամյա մարզիչը, համենայն դեպս, կաշխատի թիմի հետ մինչև օգոստոսի 27-ին նախատեսված «Վոլֆսբուրգի» հետ խաղը։
























































