ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Լիգա 1-ի 3-րդ տուրում երեք գոլ խփեց «Լիլի» դարպասը։
Ֆրանսիացին գոլի հեղինակ է դարձել 1-ին, 66-րդ և 87-րդ րոպեներին։ Սկզբում նրան օգնեց Լիոնել Մեսսին, ապա երկու անգամ՝ Նեյմարը։
Մբապեն այժմ չորս հեթ-տրիկ ունի 2022 թվականին։ Ավելի վաղ նա հեթ-տրիկ էր գրանցել «Վանի» (հունվարի 3), «Կլերմոնի» (ապրիլի 9) և «Մեցի» (մայիսի 21) հետ հանդիպումներում։
ՊՍԺ-ն 3-րդ տուրում «Լիլի» նկատմամբ տարավ ջախջախիչ հաղթանակ (7:1)։ Մբապեն այս խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ, Նեյմարը դարձավ 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, Մեսսին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
























































