Ֆրանսիական Լիգա 1-ի 3-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 7։1 հաշվով հաղթեց «Լիլին»։
Փարիզյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն՝ առաջին գոլը խփելով հանդիպման 8-րդ վայրկյանին։ Հյուրերից դուբլ գրանցեց Նեյմարը, մեկական անգամ էլ աչքի ընկան Լեո Մեսսին և Աշռաֆ Հակիմին։
Տանտերերից միակ գոլը խփեց Ժոնաթան Բամբան։
ՊՍԺ-ն 3 խաղից հետո վաստակած 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
























































