«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանն Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Խետաֆեի» հետ խաղից հետո (2:1) խոսել է կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համագործակցության մասին.
«Արդեն 6 ամիս է՝ գտնվում եմ այստեղ, բայց դեռ սովորում եմ համագործակցել թիմակիցներիս հետ: Հետագայում ամեն ինչ ավելի կլավանա: Մենք Մեսսիի հետ հաճույք ենք ստանում միմյանց հետ խաղալուց:
«Խետաֆեն» բարդ մրցակից է: Այդպիսի մրցակցի նկատմամբ հաղթանակն այնքան էլ հեշտ չի տրվում: Մենք փորձում էինք հանգստություն պահպանել ու վերահսկել գնդակը: Մեզ համար շատ բարդ էր, բայց երբեմն դա օգտակար է»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Բարսելոնան» միավորներով հավասարվել է «Ռեալին», որը գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Երկու թիմերը 52-ական միավոր ունեն, սակայն «սերուցքայինները» մեկ խաղ պակաս են անցկացրել: «Խետաֆեն» 42 միավորով գտնվում է երրորդ տեղում: