Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Ուրարտուն Արմավիրում 6 անպատասխան գնդակ ուղարկեց Նոայի դարպասը:
Հյուրերի կազմում Պալյակովը, Սաբուան ու Մայրովիչը: 3 անգամ աչքի ընկավ Խլյոբասը: Այս խաղից հետո Ուրարտուն 9 միավորով 2-րդ տեղում է: Նոան եզրափակում է մրցաշարային աղյուսակը 1 միավորով:
Զուգահեռաբար ընթացող խաղում Արարատը Գյումրիում ոչ-ոքի խաղաց Շիրակի հետ: Խաղում դարպասի գրավում չարձանագրվեց:
Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 4-ական միավոր:
























































