Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մարսելոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ բրազիլացին բանակցությունների առաջին փուլն է անցկացրել «Նիցայի» հետ։
Նշվում է, որ Մարսելոյի առաջնահերթ ցանկությունը կարիերան Եվրոպայում շարունակելն է, ուստի ավելի վաղ խաղացողը հրաժարվել էր «Լոս Անջելես Գելեքսիի» առաջարկից։
Պաշտպանը մադրիդյան թիմից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Մարսելոն հանդես է գալիս «Ռեալում» 2007 թվականից՝ ակումբի հետ նվաճելով 25 տիտղոս։