ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն հայտարարել է, որ Նեյմարի և Կիլիան Մբապեի միջև կոնֆլիկտը լուծված է:
Հիշեցնենք, որ «Մոնպելյեի» հետ խաղից հետո սկսեցին լուրեր տարածվել խաղացողների միջև կոնֆլիկտի մասին։
«Խնդիրը լուծված է։ Մի փոքր թյուրիմացություն եղավ։ Հաջորդ օրը հանդիպեցինք, որպեսզի ասենք այն, ինչ պետք էր ասել: Ես դա ասում եմ ձեզ ամենայն անկեղծությամբ»,- ասել է Գալտիեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մբապեն բողոքել է ՊՍԺ-ի ղեկավարությանը և պահանջել վաճառել բրազիլացուն։ Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն հաղթել է բոլոր երեք պաշտոնական հանդիպումներում Գալտիեի գլխավորությամբ: