«Մարսելը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին ձեռք բերելու համար:
Ինչպես հաղորդում է Manchester Evening-ը, անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է այս ամառ բաժանվել ֆուտբոլիստից:
Բայիի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
Նախորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը 7 հանդիպում է անցկացրել «Յունայթեդի» կազմում՝ ստանալով 1 դեղին քարտ, սակայն գոլ չի խփել։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո: