Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին պաշտպան, 34-ամյա Մարսելոն, որն ազատ խաղացողի կագավիճակ է ստացել, կարող է հայտնվել Ֆրանսիայի առաջնությունում: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նիցցան»: Կողմերի միջև բանակցություններն արդեն սկսվել են:
34-ամյա Մարսելոն ավելի քան 15 տարի հանդես է եկել «Ռեալում»: Այս ընթացքում նա 544 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 37 գոլի և 103 գոլային փոխանցման հեղինակ: «Ռեալի» հետ բրազիլացի պաշտանը 25 տիտղոս է նվաճել:
























































