«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Շերիֆի» դեմ առաջին խաղից առաջ անդրադարձել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը։
«Մենք սգում ենք, մենք շատ տխուր ենք։ Բոլորիս համար ողբերգություն է։ Եթե լիներ ներքին առաջնության խաղ, ապա կարող էինք բոլորս խնդրել, որ չկայանա հանդիպումը։ Ուղղակի միջազգային խաղ է, մենք չենք որոշում կայացնում։ Ուզենք, թե չուզենք, պետք է մասնակցենք։
Եթե մասնակցում ենք, պետք է բոլորս միասնական լինենք։ Եթե չենք կարողանում հետաձգել խաղը, ապա այս տխուր պահին պետք է ինչ-որ մի բանով ուրախացնենք հայ ժողովրդին։
Ես Հայաստանում եմ եղել, երբ պատերազմ սկսվեց։ Հայաստանի առաջնությունում էինք խաղում և ուզում էինք ինչ-որ բանով ուրախացնենք մեր ժողովրդին»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: