Մխիթար Դավիդյանը, որը «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչն է եղել, հետաքրքիր պատմություն է ներկայացրել ֆուտբոլիստի՝ Հայաստանի հավաքականում խաղալու ընտրություն կատարելու վերաբերյալ։
«Հետաքրքիր դեպք է եղել մարզման ժամանակ։ Էդիկի հայրը հայ է, իսկ մայրը, բացի ռուսական արմատներից նաև գերմանական արմատներ ունի։ Մի անգամ նա այնքան լավ անցկացրեց մարզումը, որ Գանչարենկոյի մարզչական շտաբից մեկն ասաց․ «Էդիկ, դու կարող էիր խաղալ Ռուսաստանի կամ Գերմանիայի հավաքականի կազմում, բայց ընտրեցիր Հայաստանը»։ Էդիկի պատասխանը հետևյալն է եղել․ «Բայց, չէ որ իմ ազգանունը Սպերցյան է»»,- Դավիդյանի խոսքն է մեջբերել Match TV-ն։