«Շերիֆի» պաշտպան Ռենան Գեդեշը խոսել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում Երևանի «Փյունիկի» դեմ սպասվող խաղի մասին։
«Մենք նպատակ ունեինք դուրս գալ Չեմպիոնների լիգայի խումբ, բայց, ցավոք, չհաջողվեց դա անել։ Այժմ մեր ամբողջ ուշադրությունը Եվրոպա լիգայի վրա է, և ես վստահ եմ, որ կկարողանանք հասնել մեր նպատակներին։
Նման մրցաշարում մենք կարող ենք հեռուն գնալ։ «Շերիֆը» դա ցույց տվեց Չեմպիոնների լիգայի վերջին խաղում: Հիմա մրցակիցները մեզ այլ աչքերով են նայում, մինչդեռ մենք լավ թիմ ունենք՝ հիանալի խաղացողներով։ Դա մեզ ավելի ու ավելի ուժեղ է դարձնում։
«Փյունիկը» հիանալի մրցակից է։ Մենք պետք է հարգենք նրանց, բայց ամեն ինչ կանենք խմբային փուլ դուրս գալու համար: Գիտենք, որ մեզ դժվարություններ են սպասում, բայց ունենք հաղթանակի համար անհրաժեշտ անհատական և թիմային որակներ,- Գեդեշի խոսքն է մեջբերել Vavel-ը։