Եվրոպա Լիգայի 2022/23թթ․ խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Փյունիկն» ընդունելու է Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»: Երևանյան թիմի դարպասապահ Դավիդ Յուրչենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է սպասվող խաղի մասին։
«Իհարկե հետևել ենք մրցակցին։ Շատ տեղեկություն ունենք այդ թիմից, ինչը լավ է մեզ համար։ Ես կպատասխանեմ մեր մարզչական շտաբի խոսքերով․ մենք մաքսիմալիստ ենք։ Մենք ձգտում ենք առավելագույնին։
Չգիտենք, ապագայում ինչ կլինի։ Մենք ապրում ենք ներկայով։ Խաղը վաղն է։ Մենք չենք փորձում գուշակել ինչ կլինի։ Մենք ունենք մրցակից և խաղ, որին պատրաստվում ենք»,- ասել է Յուրչենկոն։
Հիշեցնենք՝ հանդիպումը կկայանա օգոստոսի 18-ին՝ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին: