Սերխիո Ռամոսը օգնել է լուծել Կիլիան Մբապեի և Նեյմարի միջև կոնֆլիկտը:
«Մոնպելյեի» հետ հանդիպումից հետո (5:2) բրազիլացին դժգոհություն է հայտնել, որ ֆրանսիացին դարձել է ակումբի հիմնական 11 մետրանոցներ իրացնողը։ Բացի այդ, տեղեկություններ կային, որ Մբապեն ՊՍԺ-ին խնդրել է վաճառել Նեյմարին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ միջադեպը հարթվել է փարիզյան ակումբի տնօրեն Լուիս Կամպոսի հետ ֆուտբոլիստների հանդիպումից հետո։ Միևնույն ժամանակ, պաշտպան Սերխիո Ռամոսը հանդես է եկել որպես ևս մեկ միջնորդ կողմերի միջև։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 36-ամյա վետերանը մասնակցել է հանդիպմանը և օգնել լուծել խնդիրը։