«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը NBA-ի նոր ակումբի սեփականատեր դառնալու մեծ հնարավորություն ունի։ Այս մասին իր փոդքաստում հայտնել է Fox Sports-ի վերլուծաբանը։
Նշվում է, որ NBA-ն պլանավորում է թիմեր ստեղծել Լաս Վեգասում և Սիեթլում այն բանից հետո, երբ կստորագրի հեռուստատեսային հաջորդ խոշոր գործարքները։
Լեբրոնից բացի Լաս Վեգասում թիմի սեփականատիրոջ դերի հավակնորդների թվում են վեց քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Օսկար դե լա Հոյան և անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերը։
Հիշեցնենք, որ Ջեյմսը դարձավ NBA-ի պատմության մեջ առաջին ակտիվ խաղացողը, ով կարողացցել է վաստակել 1 միլիարդ դոլար